-
04.07.2020|
22:50
Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, (այդ թվում՝ իմ ազգականներ, բարեկամներ) խնդրում եմ զերծ մնալ կատեգորիկ, առարկություն չընդունող ձեր քաղաքական գնահատականներից եւ իրականության հետ չաղերսվող խորհուրդ-պատգամներից։
-
04.07.2020|
21:59
Ուրեմն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ավելի քան երկու շաբաթ առաջ «Առավոտ»-ին հարցազրույց էր տվել, որը երեկ հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Բայց դատելով ֆեյքերի ՊՈԱԿ-ի բարձրացրած հիստերիայից՝ սրանք նոր են տեսել հարցազրույցը ու ֆաս հրահանգով հարձակվել են «Հայրենիքի» ու Վանեցյանի վրա։
-
04.07.2020|
21:58
Նրանք կաթվածահար են եղել կառավարության պատճառով:
Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը:
-
04.07.2020|
16:21
Եկեղեցի-պետություն հարաբերությունների քննարկման համար մեկ տարի առաջ ստեղծվել էր հանձնախումբ, որի առաքելություններից մեկն էլ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման շարունակականության որոշման հարցն էր:
-
04.07.2020|
16:18
Եթե սեռափոխված մտագար չեք, ազգի ներսում դրված դինամիտ չեք, աստվածային նախասկզբի հետ հակասություններ ունեցող չեք, պարտադրված եք ընդունելու, որ տղամարդը ծնված է կնոջը, կինը ծնված է տղամարդուն սիրելու համար ու սա նույնքան այն նախապայմանով, որ սերը սեր եք հասկանում և ոչ թե սեքս։
-
-
03.07.2020|
21:09
Մասնագետները պնդում են, որ հոգեկան շեղման տեսակ կա, որի դեպքում հիվանդը վախենում է նայել հայելուն։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Սեփական «ես»–ի հետ անհաշտ լինելուց մինչև պաթոլոգիկ վախն իրականությունից։ Սա իմիջայլոց։
Հիմա բուն թեմայի մասին։
-
03.07.2020|
20:48
արկածախնդրություն = ինքնիշխանության ապահովում
անուղեղ = դուխով
թիմակիցների կաշառում = պարգևավճար
անողնաշարավոր = Արմեն Սարգսյան
ամբոխ = ժողովուրդ
-
03.07.2020|
20:47
Ինչու՞ հարևան Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողությամբ պսակվեց, իսկ Հայաստանում ոչ: Այլ ընդհակառակն այն մոլեգնեց, ճգնաժամի ու գրեթե դժոխքի վերաճեց։
-
03.07.2020|
20:45
«Արմենիկումի» դեմ ուղղված ԱՆ խտրական վերաբերմունքն ու սաբոտաժը շարունակվում են: Այս թեմային նվիրված նախորդ գրառմանս մեջ նշել էի, որ դրա համար կարող է լինել ներքաղաքական պատվերի երկու փոխկապակցված վարկած, որոնցից երկրորդն՝ առաջինի ածանցյալն ու հետևանքը կարող է համարվել: